‘
WBC վարկածով գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն պատմել է, թե երբ կհայտարարի իր մարզական կարիերան ավարտելու կամ շարունակելու մասին:
«Խնդրում եմ, համբերատար եղեք: Դեկտեմբերի 17-ին ես մամուլի ասուլիս կհրավիրեմ, որտեղ էլ սպառիչ պատասխան կտամ սպորտում իմ ապագայի վերաբերյալ հարցերին», ասել է Կլիչկոն:
Կլիչկո-ավագը մեկնաբանել է նաեւ բրիտանացի հայտնի սկանդալային բռնցքամարտիկ Դեւիդ Հեյի մասնակցությունը «I’m A Celebrity… Get Me Out Of Here!» շոու-ծրագրին, որտեղ Հեյը մի պահ մերկացել էր:
«Այդ տղան անընդհատ փորձում է իրեն վաճառել, նույնիսկ իր մերկ հետույքը: Հուսով եմ, նրան թունավոր օձը կամ որեւէ բզեզ չի կծի: Ես նրան մաղթում եմ լավ զվարճանալ ջունգլիներում եւ առողջ տուն վերադառնալ»,- Կլիչկոյի խոսքն է մեջբերում Die Welt-ը:
.
‘