‘Վիտոր Բայա. «Պաուլո Բենտուի ժամանակ էլ վատ չէինք խաղում, սակայն այժմ Ֆերնանդու Սանտուշի հերթն է շտկելու իրավիճակը»’

798

Պորտուգալացի նախկին դարպասապահ Վիտոր Բայան, հարցազրույցներից մեկում խոսելով նոյեմբերի 14-ին կայանալիք խաղի մասին, անդրադարձել է նաև իր երկրի ազգային ընտրանու խնդիրներին: Բայայի կարծիքով, մինչև պորտուգալական ակումբները չսկսեն ավելի մեծ ներդրումներ կատարել մանկապատանեկան և պատենական ֆուտբոլում, ազգային հավաքականը լուրջ հաղթանակներ ապագայում չի ունենա.

«Ասեմ, որ Պաուլո Բենտուի ժամանակ էլ վատ չէինք խաղում, սակայն այժմ Ֆերնանդու Սանտուշի հերթն է շտկելու իրավիճակը: Պետք է հասկանալ, որ միայն մարզիչ փոխելով արդյունքի չենք հասնի:

Մինչ Պորտուգալիայի հավաքականը պատրաստվում է Հայաստանի և Արգենտինայի հավաքականների հետ խաղերին, ցավով պետք է նշեմ, որ մեր հավաքականը մեծ հաջողություններ առաջիկայում չի գրանցի, եթե պորտուգալական ակումբները չավելացնեն իրենց ներդրումները եւ այդկերպ չօգնեն հավաքականներին: Պետք է մեծ ուշադրություն դարձնել երիտասարդ կադրեր պատրաստելու գործին: Մինչև տեղի ակումբները չփոխեն իրենց փիլիսոփայությունը և տրանսֆերային քաղաքականությունը, Պորտուգալիան, ինչը ցավով եմ նշում, առաջիկայում լուրջ տիտղոսներ չի ունենա:

2004 թվականին շատ մոտ էինք տիտղոս նվաճելուն և նույնը կրկնելու համար լուրջ աշխատաքներ պետք է տարվեն: Սա է մեր ֆուտբոլի փրկությունը: Մենք պետք է աջակցենք, խորհուրդներով օգնենք և հավատանք երիտասարդներին: Պորտուգալիան երիտասարդ տաղանդների պակաս չի ունեցել եւ չունի,- նախկին դարպասապահի խոսքերն է մեջբերել պորտուգալական A Bola-ն:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան.Եթե անհրաժեշտություն լինի, 12 կետերի մասին մարնակրկիտ բացատրություն կտանք ‘
Հաջորդ հոդվածը‘ Ռումենիգե. ««Բորուսիան» մեծ ներուժ ունի»’