‘Վիրավորված Գոռ Դարմանյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ’

1330

News.am-ի տեղեկություններով հակառակորդի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված Գոռ Դարմանյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Նրա մոտ առկա է ոտքի ամպուտացիա: Երեւանից բժիշկների մասնագիտական խումբ է մեկնել Արցախ, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերում վիրավորված զինծառայողին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել էին խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Հիշեցնենք, որ հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորված զինծառայողներից Սամվել Հակոբյանը մարտի 26-ին հոսպիտալում մահացել է:

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենը երեխայի իրավունքների վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակիցը բռնություն է կիրառել քաղաքացու նկատմամբ’