‘Վիրավորված երկու զինծառայողները Երեւանի ճանապարհին են. Նոր մանրամասներ’

1927

‘

Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ կտրուկ սրվել է իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի ձեռնարկած հարձակմանը դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ 3 զինծառայողներ, ևս 4-ը վիրավորվել են:

Որոշում է կայացվել վիրավորված հայ զինծառայողներից երկուսին Ղարաբաղից տեղափոխել Երևան: Քիչ առաջ Մուրացանի զինվորական հոսպիտալից iLur.am-ին տեղեկացրեցին, որ իրենք այժմ տեղեկություններ չունեն երկու զինծառայողների առողջական վիճակի մասին. նրանք դեռ ճանապարհին են:

Մոտ մեկ ժամ առաջ News.am-ը հայտնել էր, որ գլխի շրջանում  վիրավորում ստացած զինծառայողը Սամվել Հակոբյանն է, 20 տարեկան, Արարատի մարզի Արեւաբույր համայնքից: Վերջինս այս պահին գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Նրա վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

Նշենք նաեւ, որ մեր ունեցած տեղեկություններով՝ անդամահատվել է զինծառայողներից մեկի վերին վերջույթը: 

‘

Նախորդ հոդվածը‘ԿԲ. «Ռոսս Գրուպպ»-ի ծառայությունները» պարունակում են զեղծարարության տարրեր’
Հաջորդ հոդվածը‘Թե՞ քնել եմ…’