‘Վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է’

2523

Հուլիսի լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 18 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց, այդ թվում դիպուկահար հրացաններից՝ 43 անգամ:

ԼՂ ՊՆ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ժամը 00:10-ի սահմաններում հակառակորդի արձակած կրակոցներից Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորվել է 25-ամյա պայմանագրային զինծառայող Մհեր Վանիկի Զիլոյանը: Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։

Նախորդ հոդվածը’42 մլն ֆունտ. Մահրեզն «Արսենալ» կտեղափոխվի’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Զինվոր է զոհվել’