‘Վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է. Քրգործ է հարուցվել’

719

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի զորամասի զինծառայող` 1985թ. ծնված Սարգիս Կարապետյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Այս մասին panarmenian.net-ի թղթակցին ասել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ պաշտոնական վարկածի՝ զինծառայողը գլխին հրազենային վնասվածք է ստացել մարտական դիրքում` զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Նա նախ տեղափոխվել է Ագարակի հիվանդանոց, ապա առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով` ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ: ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի խոսքով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը):

Նախորդ հոդվածը‘Հայոց ցեղասպանության փաստերը պետք է ներառվեն եվրոպական և ամերիկյան դպրոցական դասագրքերում. Հարություն Մարության’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն Վացլավ Հավելի մրցանակ կսահմանի ‘