Վիրավորվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ

475

Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

Օգոստոսի 8-ին, զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը և Արթուր Յուրիկի Առուշանյանը։

Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նախորդ հոդվածըՍերենա Ուիլյամսը 14 ամսում առաջին անգամ հաղթեց մենախաղում
Հաջորդ հոդվածըՇախմատի Հայաստանի հավաքականը՝ Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն