‘Վիրավոր զինծառայողներից երկուսի վիճակը համեմատաբար լավ է, մեկինը մնում է ծայրահեղ ծանր’

2242

Անցած շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղում վիրավորված երեք զինծառայողներից երկուսի վիճակը համեմատաբար լավ է, իսկ երրորդի՝ ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։

Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ դեռ պայքարում են 20-ամյա զինծառայողի կյանքը փրկելու համար։

Հիշեցնենք, ուրբաթ և շաբաթ օրերին շփման գծում ադրբեջանցիների գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի չորս զինծառայող զոհվեց, երեք վիրավոր տեղափոխվել է Երևան:

Նախորդ հոդվածը‘Բրյուսելի կայարանում վնասազերծված ահաբեկչի մոտ հզոր ռումբ է եղել’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Կորեայի նախագահը Կիմ Չեն Ինին «շատ վտանգավոր մարդ» է համարում’