Վիրջինիայում կրակոցներ են հնչել Walmart խանութում, կան զոհեր

49

Անհայտ անձը կրակահերթեր է արձակել Չեսփաք քաղաքի (Վիրջինիա նահանգ) Walmart խանութում։

Այդ մասին հաղորդել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։

Ըստ ոստիկանության տեղեկատվության՝ չարագործը, ենթադրաբար, սպանվել է։ Իրավապահները հայտարարել են, թե տեղեկություններ են ստացել, որ կան զոհեր և վիրավորներ։ Զոհերի հստակ թիվ չի նշվում, սակայն հաղորդվում է, որ դրանք տասից ավելի են։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՊԲ