‘Վլադիմիր Աբաջյանի վերջին հրաժեշտի արարողությունը վաղն է’

621

Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովը հայտնում է, որ սիրված դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 18:00-ին Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ հունվարի 17-ին, ժամը 12:00-14:00-ն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը՝ նույն օրը, ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

Նախորդ հոդվածը‘Իրանի նախագահը խոսել է երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին’
Հաջորդ հոդվածը‘Ամեն ինչ խառնվում է իրար, երբ խոսքը Հայ ազգային կոնգրեսին է հասնում ‘