‘Վլադիմիր Գասպարյանի գլխավոր խորհրդականը ի՞նչ գիտի՝ ԱՊՊԱ-ն ինչ է. Մամուլ’

1007

Վերջերս Արդարադատության խորհրդի անդամ ընտրված Գրիգոր Բադիրյանը, որը նաև Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձաժողովի նախագահն է, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով փորձագետը, ՀՀ-ում Բելգիայի պատվավոր հյուպատոսը և վերջապես ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավոր խորհրդականը, իր դիվանագիտական՝ 40 T 048 պետհամարանիշով շքեղ ավտոմեքենան վարում է առանց ԱՊՊԱ-ի և տեխզննման կտրոնների։

Այս մասին այսօրվա համարում գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում, որ Վ. Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի ոչ մի անօրինականություն, և որ Հայաստանում չկան անպատժելի մարդիկ, և եթե որևէ մեկը խախտել է օրենքը, ապա կպատժվի։ Ավտոմեքենայի դիմապակուց այդ կտրոնների բացակայությունը օրենքի խախտում է։ Գ. Բադիրյանն իր ավտոմեքենան կայանում է ոստիկանության բակում՝ հենց ոստիկանապետի ավտոմեքենայի կողքին։

Այդ անպատժելիության դեմ պայքարողներից է համարվում ՀՀ ոստիկանությունը։

Այսինքն՝ այն կառույցը, որը պատասխանատուն ու պատժողն է նման խախտման համար, ինքն է խախտում օրենքը։ Գ. Բադիրյանի ավտոմեքենան արդեն տևական ժամանակ երթևեկում է առանց այդ կտրոնների։ Զարմանալի է, որ այս փաստը վրիպել է ճանապարհային ոստիկանների աչքից։ Օրերս այն կայանված էր Տիգրան Մեծ-Քրիստափորի փողոցների խաչմերուկում։ Հարց է առաջանում՝ արդյոք ճանապարհային ոստիկանությունը որևէ անգամ տուգանե՞լ է տվյալ պաշտոնյային, թե՞ առաջնորդվել է՝ «անցավ գլուխը ցավի տակ չդնի» սկզբունքով, ինչպես որ մի շարք արտոնյալ վարորդների դեպքում է անում։

«Առավոտի» տեղեկություններով՝ 40 T 048 պետհամարանիշը նույնիսկ բացակայում է ընդհանուր համարանիշների ցանկից, ուստի եթե այս համարանիշով մեքենայի խախտումը տեսախցիկները ֆիքսեն էլ, տուգանելն անհնարին է»,–եզրափակում է թերթը։

Նախորդ հոդվածը‘«Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տունը պատկանում է Սերժ Սարգսյանին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա’