Վլադիմիր Իվիչ. «Որտե՞ղ է հիմա «Այաքսը», վատ չէ, որ Էդուարդը մնաց»

306

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի՝ «Այաքս» տեղափոխվելու մասին խոսակցությունները:

«Ես գիտեի, որ օգոստոսին «Այաքսը» առաջարկ է ներկայացրել Սպերցյանին գնելու համար: Ինձ համար, որպես մարզիչ, ուրախալի է, որ մենք ունենք նման տաղանդավոր ֆուտբոլիստ: Սպերցյանն արժանի է նման առաջարկների: Նա շատ բան է արել «Կրասնոդարի» համար: «Այաքսի» նման ակումբում այդպիսի ներուժով ֆուտբոլիստները կարող են հիմք ստեղծել՝ հետագայում թոփ ակումբ տեղափոխվելու համար:

Ես ասել եմ նրան, որ նրա կարիերայի զարգացման համար ողջունում եմ տրանսֆերը, սակայն որոշումը ես չեմ կայացնում, այլ ակումբը, որը Էդուարդի համար մեծ ներդրումներ է արել: Սպերցյանի հեռանալու համար «Կրասնոդարը» պետք է ամեն ինչ նորից կառուցի: Բայց տեսեք՝ որտե՞ղ է հիմա «Այաքսը», ինչպե՞ս են նրանք խաղացել այս մրցաշրջանի ընթացքում: Հնարավոր է՝ այնքան էլ վատ չէ, որ Էդուարդը մնացել է մեզ հետ», — հայտարարել է Իվիչը:

Նախորդ հոդվածը«Լիվերպուլը» խոշոր տրանսֆեր է ծրագրում հունվարին
Հաջորդ հոդվածըՌոնալդուն 53 գոլով 2023-ի լավագույն ռմբարկուն է