‘
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը, iLur.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Զորի Բալայանի նամակը՝ հասցեագրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, պատասխանեց, որ անիմաստ է համարում կարդալ այդ նամակը: Կարապետյանը նաև հավելեց, որ Բալայանը միշտ աչքի է ընկել բյուջեի հաշվին երթևեկելու մոլուցքով:
Հիշեցնենեք, որ նամակում Զորի Բալայանը, մասնավորապես, առաջարկում էր վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, երբ Ղարաբաղը ընդգրկված էր ռուսական կայսրության կազմում:
‘