‘
Ուկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: Այդ մասին նա երկրպագուներին հայտնել է հատուկ տեսաուղերձով:
«Կյանքի ինչ-որ պահի տարբեր հանգամանքներից ելնելով մեկք պետք է կամ ցանկանում ենք փոխարկել մեր կյանքի ակտիվ մասը մեկ ուրիշի և պատրաստվել մի նոր գլխի՝ նոր փորձությունների, որոնց հետ պետք է բախվենք: Ակնհայտ է, որ ես բացառություն չեմ, այժմ եկել է իմ ժամանակը»,- իր խոսքում նշել է Կլիչկոն
Նշենք, որ պրոֆեսիոնալ ռինգում կրտսեր Կլիչկոն անցկացրել է 69 մենամարտ, տարել է 64 հաղթանակ, որոնցից 53-ում՝ նոկաուտով:
‘