‘Վլադիմիր Կրամնիկ. Ես եւ Արոնյանը Կառլսենին չենք զիջում’

1165

«Ես ու Լեւոն Արոնյանը կարող ենք հավասար խաղալ Կարլսենի դեմ: Կարլսենը մի փոքր կատարելագործված Կարպովն է»: Այդ մասին ասել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, հավակնորդների մրցաշարում հաղթանակների քանակով առաջին տեղը Մագնուս Կարլսենին զիջած Վլադիմիր Կրամնիկը, փոխանցում է Sport.News.am-ը:

«Հանրային գիտակցությունում որոշակիորեն չափազանցված է շախմատային աշխարհում Մագնուս Կարլսենի հեգեմոնիայի մասին պատկերացումը: Ես եւ Լեւոն Արոնյանը կարող ենք նրա հետ հավասար խաղալ: Այլ հարց է, որ նա ունի կարեւորագույն որակներ՝ երիտասարդ է, ունի հսկայական էներգետիկա, լավ նյարդային համակարգ, չտեսնված մոտիվացիա, հաղթանակի ձգտում: Բայց զուտ շախմատային տեսանկյունից, ես չեմ տեսնում ոչինչ, ինչը թույլ կտար կարծել, որ նա մեզնից շատ ուժեղ է: Նա չափազանց ուժեղ շախմատիստ է եւ հսկայական տաղանդ: Սակայն վարկանիշային աղյուսակում նրա հսկայական առավելությունը չի արտացոլում Մագնուսի շախմատային առավելությունը: Այնպես որ նրա հետ կարելի է պայքարել, եւ ես միշտ դա անում եմ: Մագնուսի հետ պարտիաներում ես ունեմ դրական հաշվեկշիռ, Լոնդոնում էլ երկու պարտիաներն էլ անցան իմ առավելությամբ: Նա պետք է գոհ լինի, որ ես ոչ ոքի խաղացի նրա հետ:

Մինչեւ հավակնորդների մրցաշարը տպավորություն էր, որ նա էներգետիկայի տեսանկյունից անխոցելի է, սակայն Լոնդոնում նա առաջին անգամ հայտնվեց այնպիսի պայքարում, որ մեխանիզմը կոտրվեց Իվանչուկի դեմ պարտիայում եւ անսպասելիորեն պարզվեց, որ նա խոցելի է:

Կարլսենի թերությունները նման են Կարպովի թերություններին: Սակայն դրանք շատ աննկատ են: Կարելի է ասել, որ Կարլսենը մի փոքր կատարելագործված Կարպովն է»,- ասել է Կրամնիկը: 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ընդունել է Սեյրան Օհանյանին’
Հաջորդ հոդվածը‘Զոյա Թադևոսյան. Տարոն Մարգարյանը անմասն չէ այս իշխանությունների հանցագործ գործելաոճից’