‘Վլադիմիր Պուտին. Շուտով կավարտվի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը’

1080

Շուտով կավարտվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանն է կանչում» ֆորումում:

Նա նաև հույս է հայտնել, որ ԵԱՏՄ մասնակիցների թիվն աստիճանաբար կաճի: «Մենք կցանկանայինք, որ Եվրասիական տնտեսական միությունը սերտ կապեր հաստատեր ինտեգրացիոն այլ կառույցների հետ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում: Նման փոխգործակցությունը կայունություն կավելացներ գլոբալ տնտեսությանը»,- հայտարարել է Պուտինը: 

Միաժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ Սերգեյ Ռումասը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը հնարավոր է ստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում:

Նախորդ հոդվածը‘Վահան Բաբայան. Բոլորս միասին հաղթելու ենք’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է սահմանադրական փոփոխություններից (ելույթ)’