‘Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը չի գնա մեկուսացման ճանապարհով’

1129

«Առաջին դեմքեր» գործակալության նախագծի սահմաններում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողի հետ զրուցել է ամենատարբեր թեմաներից՝ սկսած կոռուպցիայի մակարդակից, հինգերորդ շարասյունից՝ մինչև նավթի գներն ու սպորտով զբաղվելու կարևորությունը, փողոցների անվանափոխությունը և այլն:

Մասնավորապես՝ Պուտինը հայտարարել է, որ շատ լավ է հասկանում երկաթե վարագույրի կործանարարությունը, ուստի Ռուսաստանը ոչ մի դեպքում չի գնա աշխարհից մեկուսանալու ճանապարհով: «Այլ պետությունների պատմության մեջ էլ եղել են շրջաններ, երբ երկրները փորձել են մեկուսանալ մնացած աշխարհից և շատ թանկ են վճարել դրա համար: Փաստորեն՝ դեգրադացվել ու կործանվել են: Մենք ոչ մի դեպքում չենք գնա այդ ճանապարհով: Եւ մեր շուրջ էլ ոչ ոք պատ չի կառուցի: Անհնար է»,- հայտարարել է ՌԴ նախագահը:

Այն հարցին, թե ովքեր են «Պուտինի բարեկամները», որոնց նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին, Ռուսաստանի նախագահը պատասխանել է, թե դա համարում է մարդու իրավունքների կոպիտ խախտում: «Ախր, դրանցից որևէ մեկն ի՞նչ կապ ուներ Ղրիմի վերաբերյալ իմ որոշման հետ: Բացարձակապես՝ ոչ մի: Նրանք ոչինչ չգիտեին…Նրանց սկսեցին անտեղի հալածել… Դա մարդու իրավունքների ուղղակի խախտում է»,- հայտարարել է Պուտինը: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք ինքը հաշվարկել է «Ղրիմի գործողությունների» բոլոր հետևանքները, Պուտինը պատասխանել է. «Այո: Դա ռազմավարական որոշում էր»: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Հունգարիայի վարչապետ. Ուկրաինայի միացումը ԵՄ-ին տարեկան 25 մլրդ եվրո կնստի ԵՄ-ի վրա’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանական ապահովագրական ընկերություններին կարգելվի փրկագին վճարել ահաբեկիչներին’