‘Վճարեք ընդամենը 200 հազար դրամ և խոսեք՝ ինչ լեզվով ուզում եք. «ՉԻ»’

1063

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը հայտարարել է, թե այն պետական մարմինները, որոնք հրապարակային միջոցառումների ժամանակ հայերեն զուգահեռ թարգմանություն չեն ապահովի, անպայման կտուգանվեն: Նման խախտումների համար նախատեսված է տուգանք 200 հազար դրամի չափով:

«ՉԻ» — Փաստորեն Եվրասիական միությանն անդամակցելը կարող է լեզվի տեսչության համար կայուն եկամտի աղբյուր դառնալ: Չէ՞ որ ռուսաստանցի կամ «եվրասիացի» պաշտոնյաները զայրանում են, երբ իրենց խոսքը թարգմանվում է հայերեն, և ՀՀ պետական մարմինների ղեկավարները կարող են նրանց զայրացնելու համար իրենց գրպանից վճարել այդ 200 հազար դրամը: Կամ էլ կարելի է այդ գումարը ներառել միջոցառման կազմակերպման ընդհանուր ծախսերի մեջ, կամ՝ բյուջեից «բիրիքով» վճարել լեզվի տեսչությանը և բոլոր միջոցառումներն անցկացնել «աշխատանքային լեզվով»

Մի խոսքով՝ «վճարեք ընդամենը 200 հազար դրամ և խոսեք՝ ինչ լեզվով ուզում եք։ Լեզվի մասին օրենք. երբ ոսկեղենիկը դառնում է իրական ոսկի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Audi-ն բախվել է կայանված ՃՈ Toyota-ին. 6 վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանը՝ վախերի իր իսկ հյուսած սարդոստայնում ‘