‘Վճարովի ավտոկայանատեղիներից օգտվողների վճարման պատասխանատվությունը մեծացվելու է’

773

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Տեսալուսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:

Դրա ընդունման դեպքում ակնկալվում է համայնքի ղեկավարի կողմից վարչական իրավախախտման քննության պարզեցված ընթացակարգի իրականացում` համայնքային վճարովի ավտոկայանատեղիների համար օրենքով սահմանված տեղական տուրքի վճարման պարտավորության խախտման դեպքում, վարորդ-համայնքի ղեկավար շփման պարբերականության (կոռուպցիոն ռիսկի) էական նվազում:

Նախորդ հոդվածը‘Ս. Սարգսյանը հայկուլիկենց ղեկավար Կարեն Ավագյանին հսկայական գումարներ է տրամադրել’
Հաջորդ հոդվածը‘Ավետ Պողոսյան. Մարդկանց մեծ մասը կիսում է թռուցիկում նշված գաղափարները’