‘Վճարումների նոր ժամանակացույց Բիլայնի բջջային կապի բաժանորդների համար ‘

1210

Beeline-ը հայտարարել է բջջային կապի հաշիվների վճարման և համարների արգելափակման ժամկետների փոփոխության մասին հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար:

1. Մատուցված բջջային կապի ծառայությունների դիմաց վճարման ենթակա հաշիվը բաժանորդին կներկայացվի հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 2-ից սկսած:

2. Հաշիվը  ենթակա է վճարման հաշվետու ամսվան հաջորդող (հաշվի ներկայացման) ամսվա  մինչև 15-ը:

3. Նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում տվյալ ամսվա 19-ին կարգելափակվեն ելքային զանգերը:

4. Վճարումը չկատարելու դեպքում տվյալ ամսվա  22-ին  կապը կարգելափակվի ամբողջովին:

5. 3 ամսվա ընթացքում վճարման բացակայության դեպքում պայմանագիրը կխզվի:

6. Վճարում կատարելու դեպքում արգելափակված կապը կվերականգնվի:

Փոփոխությունը ուժի մեջ է մտնում 2015թ.-ի մարտից:

Նախորդ հոդվածը‘Նազարբաևի նախկին փեսային մեռած են գտել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի փորձագետ. Արևմտյան առաջնորդներին շատ ավելի հարմար է ապրիլի 24-ին մեկնել Երևան, այլ ոչ թե` Անկարա’