Վնասը գերազանցում է 240 միլիոն դոլարը

120

Ղազախստանում անկարգությունների հետևանքով առաջացած կորուստների ընդհանուր արժեքը չորեքշաբթի օրվա դրությամբ անցնում է 240 միլիոն դոլարից, հայտարարել է երկրի գործարարների «Աթամեկեն» ազգային պալատը։

Նշվում է, որ 11 շրջաններում հայտնաբերվել են բիզնեսի տուժած 1915 սուբյեկտ և  1885 օբյեկտ, որոնցից 1506 սուբյեկտը և 1771 օբյեկտը՝ Ալմաթիում։

Ալմաթիի քաղաքային պարետատունը տեղեկացրել է, որ քաղաքում մեկ օրում ձերբակալվել է 1700 ցուցարար։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՎրաստանը կպատժի ԵՄ խորհրդանիշները պղծելու համար
Հաջորդ հոդվածըԺիրինովսկին կանխատեսում է միլիոնավոր ամերիկացիների տարհանում Սիբիր