‘Վնասվածքի պատճառով Պիկեն բաց կթողնի երկուսից երեք շաբաթ’

1021

Չեմպիոնների լիգայի` Մոսկվայի «Սպարտակի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով Բարսայի պաշտպանը կարող է բաց թողնել հոկտեմբերի 7-ին կայանալիք «Սուպեր կլասիկոն»:

Առաջնության «Գրանադայի» և «Սևիլիայի», ինչպես նաև Չեմպիոնների լիգայի «Բենֆիկայի» հետ խաղերում  Բարսան ստիպված կլինի խաղալ առանց հիմնական երկու պաշտպանների` Պույոլի և Պիկեի: Երեկվա հանդիպման ժամանակ Պիկեին փոխարինեց ոչ նոմինալ պաշտպան Ալեքս Սոնգը, բայց հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ Վիլանովան հայտարարեց, որ թիմի կանտերանոներ Բարտրան և Ֆոնտասը պատրաստ են փոխարինել 25-ամյա պաշտպանին:

Լուսանկարը՝ Reuters

Նախորդ հոդվածը‘Գովազդ Նյու Յորքի մետրոյում. «Աջակցիր Իսրայելին: Հաղթիր ջիհադը»’
Հաջորդ հոդվածը‘Սիրական բանակին հաջողվել է ետ մղել հարձակումը Դամասկոսի վրա’