‘Վնասվածք ստացած ֆուտբոլիստի բախտը երկրորդ անգամ էլ չի բերել. Տեսանյութ’

718

Տհաճ միջադեպ է գրանցվել Կիպրոսի առաջնության «Անորտոսիս» — Օմոնիա հանդիպման ժամանակ:

«Անորտոսիսի» բուժանձնակազմը թիմի խաղացողներից մեկին խաղադաշտում օգնություն ցույց տալու ընթացքում տրիբունաներից պայթուցիկ սարք են նետել, որը ընկել է հենց վնասվածք ստացած խաղացողի մոտ եւ պայթել:

Արդյունքում «Անորտոսիսի» ֆուտբոլիստն ու երկու բժիշկները կոնտուզիա են ստացել: Սակայն ոչ-ոք ավելի լուրջ վնասվածք չի ստացել: Խաղը մոտ 10 րոպե դադարեցվել է՝ տուժածներին առաջին օգնություն ցույց տալու համար, հաղորդում է The Telegraph:

Տեղի ոստիկանության տվյալներով, պետարդը նետել էին «Օմոնիայի» երկրպագուները, որոնց ինքնությունն այժմ փորձում են պարզել:

Նշենք, որ այս մրցաշրջանում սա «Անորտոսիսի» մասնակցությամբ երկրորդ միջադեպն է: Օգոստոսին Եվրոպայի լիգայի որակաորման փուլում վրացական «Դիլայի» հետ հանդիպումը հետաձգվեց այն բանից հետո, երբ կիպրական թիմի երկրպագուները խաղադաշտ էին ներխուժել:

Նախորդ հոդվածը‘«Բողոքի անատոմիա-2» ֆիլմի գործով անցնող Լ. Ռազվոզժաևը մեղայական է ներկայացրել ‘
Հաջորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունը հաստատում է սիբիրյան խոցի դեպքերը ‘