‘«Վոլգան» հաղթեց Սարկիսովի դուբլի շնորհիվ. Տեսանյութ’

1024

Ձմեռային արձակուրդներից հետո բավական Ռուսաստանի առաջնությունում բավական արդյունավետ խաղ են ցուցադրում Հայաստանի հավաքականի խաղացողները: Բայց եթե Յուրա Մովսիսյանի եւ Արազ Օզբիլիզի արդյունավետությունը վաղուց ոչ ոքի չի զարմացնում, ապա այսօր արդյունավետությամբ աչքի ընկավ նաեւ Նիժնի Նովգորոդի «Վոլգայում» հանդես եկող Արթուր Սարկիսովը, որը Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Ռոստովի» հետ արտագնա խաղում միանգամից դուբլի հեղինակ դարձավ եւ հաղթանակ բերեց «Վոլգային»՝ 2:1: Ընդ որում, սա Սարկիսվի առաջին գոլերն էին այս առաջնությունում:

Այս հաղթանակից հետո «Վոլգան» մի փոքր բարելավեց դիրքերը եւ այժմ 20 միավորով 12-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 21-րդ տուր

«Ռոստով» — «Վոլգա»` 1:2

Արթուր Սարկիսով 31, 63 – Դմիտրի Կիրիչենկո 80

Նախորդ հոդվածը‘Սիրիան ակնկալում է, որ լիբանանյան իշխանությունները միջոցներ ձեռք կառնեն սահմանախախտ ահաբեկիչների դեմ ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանը, Ռուսաստանը և Եգիպտոսը ՄԱԿ-ում պայքարում են ընդդեմ կանանց իրավունքների’