‘Վոլգոգրադի մահապարտուհու ամուսինը շրջափակված է Մախաչկալայի տներից մեկում’

735

Հանցավոր խմբավորման անդամ Դմիտրի Սոկոլովը, որը մի շարք ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝ Վոլգոգրադում ավտոբուսի պայթեցման մասնակից է (հոկտեմբերի 21-ին Վոլգոգրադի երթուղային ավտոբուսներից մեկում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել էր վեց մարդ, 37-ը վիրավորվել էին: Պայթուցիկ սարքը գործի էր դրել ծնունդով դաղստանցի Նաիդա Ասիյալովան), հնարավոր է՝ գտնվում է ուժայինների կողմից շրջապատված տանը Մախաչկալայի Կիրովի շրջանի Սեմենդեր ավանում, որտեղ հակաահաբեկչական ռեժիմ է մտցվել, այսօր հաղորդել է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Ըստ տեղեկությունների՝ շրջապատված տանը, բացի Սոկոլովից և նրա գործընկերներից, կա նաև մի կին: Նրանց առաջարկ է արվել հանձնվել:

Հետաքննության տվյալներով՝ Դմիտրի Սոկոլովն իսլամ է ընդունել 2009 թ. վերջին: Նա դիվերսիոն-ահաբեկչական «Մախաչկալինսկայա» խմբավորման անդամ է, մուսուլմանական անունը՝ Աբդուլջաֆար, մականունը՝ «Ժիրաֆ» (Ընձուղտ): ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Նաիդա Ասիյալովան Սոկոլովի քաղաքացիական կինն էր:3 0-ամյա Ասիյալովան և նրանից 10 տարով փոքր Սոկոլովը ծանոթացել էին համացանցում՝ «ընդհանուր հետաքրքրությունների» շնորհիվ. այդ ժամանակ Սոկոլովը հետաքրքրվում էր կրոնով, զենքով և պայթուցիկ սարքեր պատրաստելով: Ասիյալովան տեղափոխվել էր նրա մոտ՝ Մոսկվա, և դարձել նրա կինը: Այնուհետև Սոկոլովն սկսել էր արաբերեն սովորել ու, ըստ երևույթին՝ կնոջ հորդորներով՝ Դաղստանում  միացել էր ահաբեկչական ընդհատակին, փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանի պաշտոնյան 1150 դրամով թթվասեր է մատակարարել մանկապարտեզներին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սևանի թեյարանի մոտ վրացական համարանիշներով մեքենա է այրվել’