‘Վոլոգդայի մարզից արտաքսված միգրատների թվում հայեր կան’

798

Կես տարվա ընթացքում Ռուսաստանի Վոլոգդայի շրջանից 93 անօրինական միգրանտներ արտաքսվել են իրենց երկրներ: Հայտնի է, որ նրանց մեծ մասը Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիներ են: Այս մասին հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը՝ հղում անելով «ՍեվերԻնֆորմ»-ին: Համաձայն աղբյուրի՝ Վոլոգդայի մարզում միգրատները հիմնականում ընտրել են Չերեպովեց, Վոլոգդա, Սոկոլ, Ուստյուժնա և Շեքսնա բնակավայրերը:

Նախորդ հոդվածը‘Շվայնշտայգեր. Ես փոքր-ինչ տխուր եմ այն բանի համար, ինչ պատահեց բրազիլացիների հետ’
Հաջորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ը «Յուտեյր Արմենիա» ավիաընկերության գործը կփոխանցի ՌԴ մրցակցային կառույցին ‘