ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նրան է փոխանցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու լավագույն մաղթանքները և ընդգծել երկու երկրների միջխորհրդարանական շփումների կարևորությունը, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։
«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաջողությամբ են զարգանում հիմնականում մեր նախագահների ջանքերի շնորհիվ»,- նշել է Վոլոդինը։
Հանդիպումը կայացել է պետդումայի խոսնակի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում։
«Մենք նոր ձևաչափեր կորոնենք, որպեսզի լուծումներ առաջարկենք երկու երկրների համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերին»,- հավելել է Վոլոդինը։
Իր հերթին՝ Ալիևը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ միջխորհրդարանական շփումները կշարունակվեն, այդ թվում՝ միջազգային հարթակներում։
Փոխանցում է ria.ru-ն։