Վոլոդինը մեկնաբանել է Լեհաստանի նախագահի հայտարարությունը

341

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կոչ է արել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային պատասխանատվության ենթարկել  Երկրորդ համաշխարհային պատերազմի համար Ռուսաստանից ռազմական տուգանքների մասին հայտարարության առիթով։

«Լեհաստանի նախագահի հայտարարությունը վերականգնում է ֆաշիզմը, վիրավորում մեր պապերի ու նախապապերի հիշատակը, որոնք իրենց կյանքն են տվել հանուն լեհ ժողովրդի  ազատության և անկախության։ ․․․ Ճիշտ կլինի, որ վերահսկիչ մարմինը ուսումնասիրի Անջեյ Դուդայի հայտարարությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- Telegram-ալիքում գրել է Վոլոդինը։

Այս շաբաթ լեհական սեյմը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև ընդունեց Գերմանիայից ռեպարացիաների պահանջով՝ մոտավորապես 1,3 տրիլիոն դոլար։ Դուդան պաշտպանեց այդ գաղափարը և հայտարարեց, որ նույնպիսի պահանջ պետք է ներկայացվի նաև Ռուսաստանին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողանը հայտարարել է, որ լարվածությունն աշխարհում սաստկանում է
Հաջորդ հոդվածըԱբեի հուղարկավորությանը կմասնակցեն Սարկոզին, Ռենցին, Մեյը