ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ եթե ուկրաինական ռեժիմը շարունակի ահաբեկչական գործողություններ կատարել, Ռուսաստանի պատասխանը շատ ավելի կոշտ կլինի։
«Աշխարհում ոչ մի տեղ ահաբեկիչների հետ չեն բանակցում։ Եթե Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական գործողությունները շարունակվեն, պատասխանը շատ ավելի կոշտ կլինի»,- գրել է Վոլոդինը իր Telegram-ալիքում։
«Ահաբեկչական գործողությունների բոլոր կազմակերպիչները և կատարողները պետք է հայտնաբերվեն, ով դիմադրություն ցույց տա՝ կոչնչացվի»,- ընդգծել է Վոլոդինը։
Փոխանցում է tass.ru-ն։