Վոլոդին․ Արևմուտքը չի ցանկանում պատասխանատվություն կրել Ուկրաինայի պարտության համար

129

Արևմուտքը չի ցանկանում կրել Ուկրաինայի պարտության պատասխանատվությունը, դրա համար էլ հայտարարում է, թե բանակցային գործընթացը կախված է այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուց։

Այսպես է կարծում ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից նոր հռետորաբանություն է հնչում․ խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցություններն ամբողջությամբ կախված են Զելենսկուց։ Նախկինում հակառակն էին պնդում։ Հայտարարում էին, թե հակամարտությունը պետք է լուծվի բացառապես մարտի դաշտում։ ․․․Հասկացել են, որ Զելենսկին չի հաղթելու։ Իսկ պարտության պատասխանատվությունը չեն ուզում կրել»,- երկուշաբթի իր Telegram-ալիքում գրել է Վոլոդինը։

Նա նշել է, որ, նախ, Ուկրաինայի զինված ուժերը Բրյուսելի և Վաշինգտոնի սպասելիքները չեն արդարացրել։ «Զելենսկին հաղթանակ էր խոստացել։ Արդյունքը հիասթափեցրել է արևմտյան հովանավորներին»,- գրել է Վոլոդինը։

Եվ երկրորդ՝ «ամերիկացները և եվրոպացիները պատաստ չեն իրենց գրպանից վճարել պատերազմի քաղաքականության համար։ ․․․Արժեզրկումը, գների աճը, էներգապաշարների հետ կապված խնդիրները և այլ դժվարություններ, որոնց նրանք բախվել են, չեն կարող չանհանգստացնել նրանց ձմռան շեմին»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴեւիսի գավաթ․ Քառորդ եզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածըԲայդեն․ Չգիտեմ, թե հատկապես ինչ գաղտնի փաստաթղթեր էին պահվում Թրամփի կալվածքում