Կիևի ռեժիմը ամենադաժան պատժին է արժանի այն վայրագությունների համար, ինչպիսին ռուսաստանցի ռազմագերիների գնդակահարությունն է, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է կանգնի տրիբունալի առաջ։
Այդ մասին երկուշաբթի իր Telegram-ալիքում գրել է պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Բոլորն են տեսել ուկրաինացի նացիստների կողմից մեր զինծառայողների գնդակահարությունը՝ գետնին պառկած, անզեն։ Այդպես ֆաշիստներն են վարվում։ Կիևյան ռեժիմը ամենադաժան պատժին է արժանի իր վայրագությունների համար,- գրել է խոսնակը։- Կիևի ռեժիմի հետ համագործակցող երկրները պետք է հասկանան, որ նացիստական պետության են պաշտպանում, սադիստների, որոնց ձեռքերը թաթախված են արյան մեջ»։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից ռուսաստանցի ռազմագերիների գնդակահարության փաստով։
Փոխանցում է tass.ru-ն։