Վոլոդին․ Կիևի ռեժիմը աշխարհին երեք անգամ ապացուցեց ՆԱՏՕ-ի անկարողությունը

147

Կիևյան ռեժիմը երեք անգամ աշխարհին ապացուցեց ՆԱՏՕ-ի սնանկությունը, հիմա բոլորը տեսնում են Հյուսիսատլանտյան դաշինքի վախճանի սկիզբը։

Նման կարծիք է ուրբաթ օրը հայտնել պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Միանգամայն ակնհայտ է՝ սա ՆԱՏՕ-ի վախճանի սկիզբն է։ Ամենաուշագրավն այն է, որ նատօ-ական զենքով սնված կիևյան ռեժիմը դարձավ նրա գերեզմանափորը։ Կիևի ռեժիմը երեք անգամ ամբողջ աշխարհին ցուցադրեց ՆԱՏՕ-ի սնանկությունը»,- իր Twitter-ում գրել է Վոլոդինը։

Խորհրդարանականը իր կարծիքը հաստատող երեք օրինակ է բերել․ երբ Սև ծովի վրա հրթիռով խոցվեց ռումինական կործանիչ օդանավը; երբ անօդաչու սարքը թռավ Ռումինիայի, Հունգարիայի, Խորվաթիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ այդ երեք երկրների տարածքներով և պայթեց Զագրեբում; երբ ուկրաինական հրթիռը հարվածեց Լեհաստանին։

«Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե Ուկրաինայի նախագահ Զելենսկին միջուկային զենք ունենար»,- նշել է պալատի խոսնակը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըMH17-ի գործը․ Դատարանը երեք հոգու հեռակա կարգով դատապարտել է ցմահ ազատազրկման
Հաջորդ հոդվածըԱՄՆ․ Հանրապետականներն առաջարկել են Ուկրաինայի աջակցության աուդիտ անցկացնել