‘Վոլոդյա Ավետիսյանը չէր կարող խարդախություն անել. ՀՀԿ-ական պատգամավոր’

1100

Վոլոդյա Ավետիսյանն այն մարդն է, ով չէր կարող խարդախություն անել։ Այս կարծիքը ՀՀԿ–ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանինն է՝ Բուռնաշինը, ում կենսագրության մեջ գրված է, որ 1988թ. մասնակցել է «Անկախության բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության մարտական գործողություններին (Երասխավան, Նուբարաշեն, Նոյեմբերյան, Լաչին և այլն)։

ՀՀԿ-ական պատգամավորը երեկ Մոսկվայում էր, մասնակցում էր անցած տարվա սեպտեմբերի 23-ին, 64 տարեկան հասակում մահացած ՌԴ նախկին պաշտպանության նախարար Պավել Գրաչովի մահվան տարելիցին, Ավետիսյանի «գործից» տեղյակ չէր, բայց լավ ճանաչելով վերջինին՝ հայտնեց իր կարծիքը։

Պարոն Աղսւբաբյան, ինչո՞ւ է միշտ այդպես ստացվում՝ երբ որևէ մեկը փորձում է իշխանության դեմ դուրս գալ, նրան հանցագործ դարձնելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում։

 -Բոլոր դեպքերում, ես մի բան գիտեմ, որ Վոլոդյան քաղաքական պայքար չուներ, նա որոշակի շահեր էր պաշտպանում, մեր երկրի պատերազմ անցած տղաների շահերը։

 Բայց նրանց պահանջը բոլոր դեպքերում իշխանությունից է, իշխանության քաղաքականության դեմ է բողոքը։

 -Չէ, չեմ կարծում, ինքն իշխանության դեմ չի, կոնկրետ Վոլոդյան իշխանության դեմ չի, նա ընդամենն ուզում է պաշտպանի պատերազմի մասնակից տղաների շահերը, հաշմանդամների շահերը, զոհված ընտանիքների շահերը։ Դա ոչ թե իշխանությունների դեմ է, այլ պահանջ ունի իշխանությունից։ Եթե մենք իշխանությունից բան ենք պահանջում, դա չի նշանակում, որ դեմ ենք։

 —Իշխանությունն իր տեղում չի այս մարդկանց հարցում, դրա համար էլ պահանջում են, չէ՞։

-Ես Վոլոդյային լավ ճանաչում եմ, լավ գիտեմ, մեր տղերքն են և ուզում են, որ բոլորի համար լավը լինի։ Դեմը գիտե՞ս որն է, որ ընդհանրապես ես դեմ եմ ամեն ինչի, դու էս բանը անես-չանես, մեկ ա՝ ես դեմ եմ, կապ չունի, բայց էս մարդն ընդամենը իր ընկերների շահերն ա պաշտպանում, իր հայրենիքի համար է պայքարում։

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը ցանկանում է օր առաջ ավարտին հասցնել Հայաստանի՝ՄՄ–ին անդամակցելու գործընթացը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը չեկավ և դեռ չի գալու. Մամուլ’