‘Վոլոդյա Ավետիսյանի գործը ուղարկվել է Վճռաբեկ դատարան’

1073

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան, հայտնում է «Փաստինֆոն»: Ավելի վաղ վերաքննիչ դատարանը մերժել էր Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով պահեստազորի գնդապետը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Պահեստազորի գնդապետին մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով:

Նախորդ հոդվածը‘Երեք օրում մայրաքաղաքի ծննդատներում ծնվել է 171 երեխա’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ձեզնմաննե՞րն են հոխորտացել-հոխորտացել ու նետվել պատմության աղբանոցը’