‘Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը՝ հուլիսի 17-ին’

721

Հուլիսի 17-ին՝ ժամը 16:00-ին,  Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Լեւոն Ավետիսյանը կհրապարակի ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը:

Նշենք, որ վճիռը պետք է հրապարակվեր հուլիսի 7-ին, սակայն նիստը չէր կայացել՝ դատավորի հիվանդության պատճառով: Դատախազ Պապիկյանը միջնորդել էր Ավետիսյանին  մեղավոր ճանաչել և վերջական պատիժ նշանակել 6 տարի 6 ամիս ժամկետով՝ պահպանելով ամբաստանյալի գույքի նկատամբ դրված կալանքը եւ հօգուտ պետական բյուջեի՝ առգրավել 2000 ԱՄՆ դոլար:  Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն իր հերթին միջնորդել էր արդարացնել իր պաշտպանյալին կամ նրա նկատմամբ կիրառել համեմատաբար մեղմ պատիժ` առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում և համաներման ակտով ազատ արձակել: 

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ եւ անցյալ տարվա սեպտեմբեր ամսից գտնվում է անազատության մեջ։ Նա առաջին ազատամարտիկն էր, ով բարձրաձայնեց ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին։

 

Նախորդ հոդվածը‘Հուլիսի 13-ին Երևանում ազդարարվեց «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը’
Հաջորդ հոդվածը‘Վթարի հետևանքով Նոր Նորքում ջուր չի լինի’