‘
Այսօր՝ ժամը 15:00-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Լեւոն Ավետիսյանը կհրապարակի ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը:
Նշենք, որ դատախազ Պապիկյանը միջնորդել էր Ավետիսյանին մեղավոր ճանաչել և վերջական պատիժ նշանակել 6 տարի 6 ամիս ժամկետով՝ պահպանելով ամբաստանյալի գույքի նկատամբ դրված կալանքը եւ հօգուտ պետական բյուջեի՝ առգրավել 2000 ԱՄՆ դոլար: Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն իր հերթին միջնորդել էր արդարացնել իր պաշտպանյալին կամ նրա նկատմամբ կիրառել համեմատաբար մեղմ պատիժ` առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում և համաներման ակտով ազատ արձակել:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ եւ անցյալ տարվա սեպտեմբեր ամսից գտնվում է անազատության մեջ։ Նա առաջին ազատամարտիկն էր, ով բարձրաձայնեց ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին։
‘