‘
Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ դատական նիստը նույնպես անցել է խիստ լարված մթնոլորտում: Այն բանից հետո, երբ դատավորը կրկին մերժել է խափանման միջոցը փոխելու Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի միջնորդությունը, դատարանի դահլիճում հավաքված Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցները սկսել են վանկարկել «ամոթ» և «Վոլոդյա»: Չկարողանալով վանկարկողներին դուրս հրավիրել դահլիճից` դատավորը ինքն է հեռացել, ինչից հետո դատական նիստը հետաձգվել է:
Նիստից հետո, Ավետիսյանի մոտավորապես 70 կողմնակիցներ փակել էին այն ճանապարհը, որով դատարանից ՔԿՀ պետք է տեղափոխվի պաշտոնաթող զինվորականը: Սակայն, ավելի ուշ, այնուամենայնիվ, նրանք բացեցին ճանապարհը՝ նշելով, որ նման ակցիաները շարունակվելու են:
‘