‘Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ’

703

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց անփոփոխ թողնել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իշխանությունները սկսեցին խոշոր չափով պետական միջոցների յուրացման մեղադրանքի տեսքով հետապնդումների ենթարկել այն բանից հետո, երբ Ավետիսյանը մի խումբ ազատամարտիկների հետ միասին բարձրաձայնեց ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին:   

Ազատամարտիկ Լևոն Կարապետյանը iLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք պայքարել են և շարունակելու են պայքարել իրենց սոցիալական հարցերը կարգավորելու և Վոլոդյային դուրս բերելու համար: 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը ընդունել է Սերժ Սարգսյանին ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման Մադրիդյան փաստաթուղթը’