‘Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցները փակել են ճանապարհը’

908

Այս պահին Վոլոդյա Ավետիսյանի մոտավորապես 70 կողմնակիցներ փակել են այն ճանապարհը, որով դատարանից ՔԿՀ պետք է տեղափոխվի պաշտոնաթող զինվորականը: Նրանք պահանջում են ազատ արձակել պաշտոնաթող գնդապետին:

Նշենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ այսօրվա դատական նիստը նույնպես անցել է խիստ լարված մթնոլորտում: Այն բանից հետո, երբ դատավորը կրկին մերժել է խափանման միջոցը փոխելու Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի միջնորդությունը, դատարանի դահլիճում հավաքված Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցները սկսել են վանկարկել «ամոթ» և «Վոլոդյա»: Չկարողանալով  վանկարկողներին դուրս հրավիրել դահլիճից` դատավորը ինքն է հեռացել, ինչից հետո դատական նիստը հետաձգվել է:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստից հետո ազատամարտիկները նույնպես փակել էին ճանապարհը, և Վոլոդյա Ավետիսյանին տեղափոխող ավտոմեքենան շուրջ 20 րոպե չէր կարողանում դուրս գալ դատարանի դարպասներից:

Հ.Գ. Նյութը արդեն հրապարակվել էր, երբ մեր թղթակիցը, որը գտնվում է դատարանի մոտ, հայտնեց, որ Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցները որոշել են, այնուամենայնիվ, բացել ճանապարհը:

Նախորդ հոդվածը‘Կողոպուտի ժամանակ լրագրողներին խորհուրդ է տրվում չդիմադրել ‘
Հաջորդ հոդվածը‘Կորել է առանցքային դերակատար Գագիկ Հարությունյանը’