‘
Վոլոկոլամսկի աղբանոցի դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչ Արտյոմ Լյուբիմովը տեղական դատարանի կողմից ենթարկվել է 15-օրյա կալանքի՝ ոստիկանությանը չենթարկվելու համար: Նա ձերբակալվել է բողոքի խոշոր հանրահավաքի նախօրեին, որն ապրիլի 1-ին տեղի է ունեցել քաղաքում, և որտեղ Լյուբիմովը պետք է լիներ հիմնական բանախոսը:
Լյուբիմովի շահերը պաշտպանող իրավաբան Դենիս Կունաևի խոսքով՝ արձանագրության մեջ ասվում է, որ ոստիկանությունը զանգ է ստացել մի մարդուց, որը հայտնել է, թե Լյուբիմովը, իբր, անկարգություններ է նախապատրաստում հանրահավաքում: Ու դրա համար նրան ձերբակալել են. Լյուբիմովի ավտոմեքենան կանգնեցրել են ավտոտեսուչները՝ քրեական հետախուզության աշխատակիցների հետ միասին: Դատարանի որոշման մեջ նաև ասվում է, որ ակտիվիստի ավտոմեքենայում ոստիկանությունը զենք է փնտրել, իսկ ոստիկանությանը չենթարկվելու վերաբերյալ արձանագրություն է կազմվել, քանի որ նա «թափահարել է ձեռքերը, հրաժարվել ներկայացնել փաստաթղթերը և գնալ բաժին»:
Փոխանցում է BBC-ն:
‘