‘Վոլոչկովան պատմել է, թե ինչպես են բալետի պարուհիներին ստիպում սեռական ծառայություններ մատուցել մեծահարուստներին’

1376

Նիկոլայ Ցիսկարիձեի և Անաստասիա Վոլոչկովայի՝ դաշնային հեռուստաալիքի «Երկաթե տիկնայք» թոկ-շոուի ուղիղ եթերում արված բացահայտումները գնալով ավելի ու ավելի մեծ աղմուկ են բարձրացնում: Մեծ Թատրոնի մամուլի քարտուղարն առայժմ հրաժարվում է մեկնաբանել Վոլոչկովայի հայտարարությունն այն մասին, թե իբր թատրոնի ղեկավարությունը ստիպում է պարուհիներին սեռական հարաբերությունների մեջ մտնել մեծահարուստ տղամարդկանց հետ, գրում է Newsru կայքը:

Էսկորտ-ծառայությունների քննարկումը սկսվել է հաղորդավարուհի  Թինա Կանդելակիի առաջարկով, ի պատասխան որի՝ Վոլոչկովան վստահություն է հայտնել, որ թատրոնում պարուհիներին իսկապես ստիպում են սեռական ծառայություններ մատուցել:

«Ինձ զանգում էին աղջիկները, երբ ինձ արդեն հեռացրել էին թատրոնից և պատմում էին ուղղակի հրեշավոր բաների մասին: Դա դեռ 10 տարի առաջ էր, երբ ամեն ինչ նոր էր սկսվում: Հիմա իրավիճակը շատ ավելի վատ է»,- ասել է Վոլոչկովան: Հաղորդավարուհին իրավացիորեն նկատել է, թե ինչու պիտի Վոլոչկովան մյուսներից տեղեկանար թատրոնում տեղի ունեցող դեպքերի մասին, մի՞թե ինքն անձամբ չի տեսել, թե ինչ է կատարվում, սակայն Մեծ Թատրոնի նախկին «պրիման» խուսափել է ուղղակի պատասխանից և կենտրոնացել այն հանգամանքի վրա, որ թատրոնը ստիպում է պարուհիներին՝ բարձրաշխարհիկ ընդունելությունների ժամանակ ուղեկցել հարուստ և ազդեցիկ տղամարդկանց:

 

Նախորդ հոդվածը‘ԺՀԿ հիմնադիր անդամները Պետրոս Մակեյանից պահանջում են մի քանի հարցերի պատասխանել’
Հաջորդ հոդվածը‘«Սան-Լորենսոյի» ֆուտբոլիստների մարզաշապիկներին պատկերված է եղել Հռոմի Պապը’