‘
Բունդեսլիգայում այսօր անցկացվեցին նախավերջին՝ 33-րդ տուրի բոլոր խաղերը: Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգին»:
«Բորուսիան» շատ անհաջող սկսեց խաղը՝ գոլ բաց թողնելով առաջին րոպեին: Այդ գոլից հետո դորտմունդցիներն ունեին նկատելի տարածքային առավելություն եւ արագորեն հավասարեցրին հաշիվը: 11-րդ րոպեին 11 մետրանոնցն անվրեպ իրացրեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով առաջին խաղակեսում կորցրեց եւս մեկ իրական գոլային պահ՝ Հենրիխ Մխիթարյանի փախանցումից հետո չկարողանալով գրավել դատարկ դարպասը: Մինչեւ ընդմիջման գնալը դաշտի տերերը կարող էին դարձյալ առաջ անցնել հաշվի մեջ, բայց կորցրին մի քանի լավ պահեր:
Եկրորդ խաղակեսի սկզբնամասում «Վոլֆսբուրգը» խփեց երկրորդ գոլը, որից հետո դորտմունդցիները ոչինչ չառաջարկեցին տանտերերին: Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման:
Դորտմունդի «Բորուսիան» 43 միավորով մնաց 7-րդ տեղում եւ վերջին տուրից առաջ 3 միավոր:
Չեմպիոնի տիտղոսն ապահոված Մյունխենի «Բավարիան» չհաղթեց երրորդ խաղում անընդմեջ՝ հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվելով «Ֆրայբուրգին»:
Երրորդ տեղում գտնվող Մյոնխենգլադբախի «Բորուսիան» Բրեմենում նվազագույն հաշվով հաղթեց «Վերդերին» եւ «Վոլֆսբուրգի» ու «Բավարիայի» պես ապահովեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Լեւերկուզենի «Բայերը» տանը 2:0 հաշվով պարտության մատնեց «Հոֆենհայմին» եւ, գրավելով չորրորդ տեղը, նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր:
ՎՈԼՖՍԲՈՒՐԳ – ԲՈՐՈՒՍԻԱ Դ. |
2-1 (1-1) |
|
1-0՝ Դանիել Կալիգուրի 1՛, 1-1՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 11՛ (11մ), 2-1՝ Նալդո 49՛ |
ՎՈԼՖՍԲՈՒՐԳ. 1.Դիեգո Բենալյո, 5.Տիմ Կլոզե, 24.Սեբաստյան Յունգ, 25.Նալդո, 34.Ռիկարդո Ռոդրիգես (8.Վիերինյա, 77), 7.Դանիել Կալիգուրի (11.Անդրե Շյուրլե, 90), 9.Իվան Պերիշիչ (10.Աարոն Հունտ, 86), 14.Կեւին դե Բրյուին, 23.Ժոզուա Գիլավոգի, 27.Մակսիմիլիան Առնոլդ, 12.Բաս Դոստ |
ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 22.Միտչել Լանգերակ, 4.Նեվեն Սուբոտիչ, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 29.Մարսել Շմելցեր (26.Լուկաշ Պիշչեկ, 76), 37.Էրիկ Դուրմ, 5.Սեբաստյան Կել, 7.Սինձի Կագավա (9.Չիրո Իմոբիլե, 70), 8.Իլկայ Գյունդոգան, 10.Հենրիխ Մխիթարյան, 23.Քեվին Կամպլ (11.Մարկո Ռոյս, 70), 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ |
Զգուշացում՝ Դիեգո Բենալյո 11՛ (Վ), Իվան Պերիշիչ 71՛ (Վ), Մակսիմիլիան Առնոլդ 83՛ (Վ), Կեւին դե Բրյուին 90՛ (Վ), Նեվեն Սուբոտիչ 62՛ (Բ), Իլկայ Գյունդոգան 72՛ (Բ) |
48 |
ԳՆԴԱԿԻ % |
52 |
12 (8) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
17 (3) |
11 |
ՏՈՒԳԱՆՔ |
11 |
6 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
5 |
6 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
4 |
‘