‘«Վոլֆսբուրգ» – «Բորուսիա Դորտմունդ»֙ 1:2․ Մխիթարյան կրկին հիանալի խաղ ցուցադրեց (տեսանյութ)’

1023

«Ֆոլկսվագեն Արենա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1:2 հաշվով: 

32-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ խաղից հետո Դիեգո Բենալյոյի պաշտպանած դարպասը գրավեց Մարկո Ռոյսը: 

Թոմաս Տուխելի սաների նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 91-րդ րոպեն, երբ Լուկաշ Պիշչեկի խախտման արդյունքում Ռոման Բյուրկիի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Ռիկարդո Ռոդրիգեսը: Թվում էր՝ խաղն ավարտվելու է 1:1 հաշվով, սակայն 93-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Սինձի Կագավան հաղթանակ պարգևեց դորտմունդյան թիմին:

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը, ով հիանալի հանդիպում անցկացրեց, կատարեց Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում իր 8-րդ և 9-րդ գոլային փոխանցումները: 

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» ունի 35 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Մյունխենի «Բավարիային» զիջելով 5 միավորով: «Վոլֆսբուրգը» մնաց 25 միավորով՝ հինգերորդ տեղում:

ՎՈԼՖՍԲՈՒՐԳԲՈՐՈՒՍԻԱ Դ.

1-2 (0-1)

MC

 

0-1՝ Մարկո Ռոյս 32՛, 0-2՝ Սինձի Կագավա 90՛, 1-2՝ Ռիկարդո Ռոդրիգես 90՛ (11մ)

 

ՎՈԼՖՍԲՈՒՐԳ. 1.Դիեգո Բենալյո, 5.Տիմ Կլոզե, 8.Վիերինյա, 25.Նալդո, 34.Ռիկարդո Ռոդրիգես, 7.Դանիել Կալիգուրի (15.Քրիստիան Տրեշ, 57), 10.Յուլիան Դրաքսլեր, 23.Ժոզուա Գիլավոգի (12.Բաս Դոստ, 46), 27.Մակսիմիլիան Առնոլդ, 11.Մաքս Կրուզե, 17.Անդրե Շյուրլե

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 38.Ռոման Բյուրկի, 4.Նեվեն Սուբոտիչ, 26.Լուկաշ Պիշչեկ, 28.Մաթիաս Հինտեր, 29.Մարսել Շմելցեր, 6.Սվեն Բենդեր, 8.Իլկայ Գյունդոգան (23.Սինձի Կագավա, 55), 10.Հենրիխ Մխիթարյան, 11.Մարկո Ռոյս, 27.Գոնսալո Կաստրո (7.Յոնաս Հոֆման, 82), 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (3.Պակ Ջու Հո, 82)

 

Զգուշացում՝ Մակսիմիլիան Առնոլդ 47՛ (Վ), Վիերինյա 54՛ (Վ), Քրիստիան Տրեշ 81՛ (Վ), Մարկո Ռոյս 44՛ (Բ), Լուկաշ Պիշչեկ 90՛ (Բ) ;Մրցավար՝ Տոբիաս Շտիլեր (Գերմանիա)

 

58

ԳՆԴԱԿԻ %

42

22 (8)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

13 (5)

14

ՏՈՒԳԱՆՔ

14

9

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

5

Նախորդ հոդվածը‘«Ռեալ Մադրիդ» – «Խետաֆե» 4-1․ BBC եռյակը հաղթանակ պարգևեց «Ռեալին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մանչինի. «Կուզեի Գվարդիոլային տեսնել մի թիմում, որը գտնվում է մրցաշարային աղյուսակի միջնամասում»’