‘Վովա Գասպարյանի նախկին «ադյուտանտը» արդեն ՀՅԴ-ի համակիր է և պաշտոն է ստացել’

2272

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Վարդանյանին:

Նշենք, որ Արաբկիր համայնքի ղեկավարի պաշտոնը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակում տրվել է Դաշնակցությանը:

Հովհաննես Վարդանյանը հանրությանը հայտի է «Լիդեր» մականունով: Նա բացառապես աշխատել է ուժային կառույցներում՝ Ոստիկանությունում, Ռազմական ոստիկանությունում, Գլխավոր դատախազությունում։

Ժամանակին, երբ Վովա Գասպարյանը ՌՈ պետ էր, Լիդերը նրա տեղակալն էր, կամ ինչպես ընդունված էր ասել՝ «ադյուտանտը»:

Չնայած կոալիցիոն պայմանավորվածությանը՝ Լիդերը ՀՅԴ անդամ չէ, այլ ինչպես ինքն է նշել՝ «համակիր է»: Նա նաև հերքել է այն տեղեկատվությունը, թե Դաշնակցությանը որոշակի գումար է տվել պաշտոնի համար:

Հիշեցնենք նաև, որ Արծվիկ Մինասյանի նախարար դառնալուց հետո ՀՅԴ ցուցակով պատգամավորական մանդատը հանձնվել է «Կարկոմավտոյի» սեփականատեր Կարեն Շահմուրադյանին, որը քաղաքականությամբ երբեք չի զբաղվել և նույնպես հերքել է, որ գումար է տվել ՀՅԴ-ին պատգամավորական ցուցակում ընդգրկվելու համար:

Իսկ  Տարոն Մարգարյանի պաշտոնանկ արված ՀՀԿ-ական ընկեր Հրայր Անտոնյանը, լուրերի համաձայն, կնշանակվի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ:

Նախորդ հոդվածը‘Դեռ տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մեր տունը պախանի որջ է դարձել’