‘Վովա Գասպարյան. Մեր հակառակորդներն են հանցագործները եւ քաղաքական ընդդիմությունը’

4713

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը, այսօր ելույթ ունենալով ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ միջազգային համաժողովում` հայտարարեց, թե ոստիկանության հակառակորդներն ու ընդդիմախոսներն են հանցագործները, կրիմինալը և քաղաքական-հասարակական կազմակերպությունները, որոնք ընդդիմադիր են: Գասպարյանը, մասնավորապես, նշեց. «Մեր մասնագիտությունը այնպիսին է, որ մենք ի սկզբանե ունենք մեզ ընդդիմախոսները, ի սկզբանե ունենք մեզ հակառակորդները: Մեր հակառակորդներն են հանցագործները, կրիմինալը՝ իր բարեկամների և հարազատների որոշակի մասով, որոնք ի սկզբանե դեմ են ոստիկանությանը և շատ հաճախ չեն ուզում տեսնել այն, ինչ տեղի է ունենում ոստիկանությունում: Եթե մենք դրան գումարում ենք քաղաքական, հասարակական կազմակերպությունները, որոնք ընդդիմադիր են, նրանց մարտավարությունը, որպես կանոն, նույնպես կառուցվում է՝ որոշակի գործողությունների մեջ ներքաշելու ոստիկանությանը և մարտավարությունը առաջ տանելու համար»:

Գասպարյանը նաև նշեց, որ նախորդ երկու տարիները բարդ են եղել ոստիկանության համար՝ հաշվի առնելով համապետական չորս միջոցառումները՝ խորհրդարանական, նախագահական, ՏԻՄ, Երևան քաղաքի ընտրությունները` իրենց նախընտրական եւ հետընտրական զարգացումներով:

 

Նախորդ հոդվածը‘Քաղաքականության քաղաքականացում. Սերժ Սարգսյանի հեռացման բանաձևը’
Հաջորդ հոդվածը‘Գուստավո Ալֆարոն՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչի գլխավոր թեկնածու’