‘«Վորկուտինսկայա» հանքահորում պայթյունի հետևանքով ինը մարդ է զոհվել’

637

Կոմի հանրապետության «Վորկուտինսկայա» հանքահորում պայթյունի հետևանքով ինը մարդ է զոհվել, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել են հանրապետության ՆԳՆ-ից: Հանքահորից դուրս են բերվել  հանքափորներից երեքի մարմինները: Ինչպես հաղորդել են ՆԳՆ-ից՝ ութ հանքափորների ճակատագիրն անհայտ է: Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով Կոմի հանրապետության իրավապահ մարմինների իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ փլատակների տակ կարող են մնացած լինել ինը հանքափորներ, ընդ որում՝ զոհերի մասին ընդհանրապես չէր հաղորդվում: Պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 10.28: ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով՝ պայթյունի պահին հանքահորի տվյալ տեղամասում եղել է 22 հանքափոր: Նրանցից չորսն ինքնուրույն դուրս են եկել հանքահորից: Ավելի ուշ լրատվական գործակալությունները ոչ պաշտոնապես հաղորդեցին, որ պայթյունից տուժել է 8 հոգի, իննի ճակատագիրն անհայտ էր: Ոչ պաշտոնական տվյալներով՝ հանքահորից դուրս է բերվել 250 հոգի:

«Վորկուտինսկայա» հանքահորը շահագործման է հանձնվել 1973 թ.: 1990 ական թվականներից մինչև այսօրվա պայթյունը այնտեղ զոհվել է 15 մարդ:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը այցելել է բանակի հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ հատուկ ծառայությունները Ֆրանսիան և Իսրայելը համարում են կիբեռսպառնալիքի աղբյուր’