Վուչիչը դատապարտել է սերբերի շփումները ՄՌԸ-ի հետ

298

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ասել է, որ երկրում չկան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամներ, և դատապարտել է որոշ ակտիվիստների շփումներն այդ կազմակերպության հետ։

Ավելի վաղ Սերբիայի սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե երկու աջ-արմատական ակտիվիստներ՝ «Ժողովրդական պարեկ» շարժման ղեկավար Դամնյան Կնեժևիչը և Զորան Լեկիչը, 2022 թ․ վերջին այցելել են Պետերբուրգում «Վագներ ՄՌԸ կենտրոն»։ Դրանից հետո ԶԼՄ-ներում սկսել են չհաստատված տեղեկություններ հայտնվել Կոսովոյի հյուսիսում և Մետոհիայում հակամարտությանը վագներականների մասնակցության մասին։ Ի դեպ, Բելգրադում կարելի է ձեռք բերել ՄՌԸ խորհրդանշաններով  տարբեր հուշանվերներ։

Իր հերթին՝ Politico թերթը հունվարի սկզբին գրել է, որ ԱՄՆ իշխանություններն անհանգստացած են Եվրոպայի և Աֆրիկայի երկրներում, մասնավորապես՝ ԿԱՀ-ում, Մալիում և Սերբիայում, «Վագներ» խմբի գործողությունների ընդլայնման կապակցությամբ և նոր գործողություններ են նախապատրաստում դրա դեմ։

Այն հարցին, թե արդյո՞ք վագներականներ կան Սերբիայում, Վուչիչը խուսափողական պատասխան է տվել։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը
Հաջորդ հոդվածըՅա՝ էշին, յա՝ սրանց. «ՉԻ»