Վուչիչ․ Սերբիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կասահմանի միայն գոյաբանական սպառնալիքի դեպքում

344

Սերբիան Ռուսաստանի առջև պարտավորություններ չունի, բայց նրա նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառի, քանի դեռ իր կենսական շահերը վտանգի տակ չեն հայտնվել, հինգշաբթի RTS հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Մենք պարտավորություններ չունենք Ռուսաստանի առջև։ Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառել 1992 թ․–ին, զինել է Խորվաթիային, օգնել է Չեռնոգորիայի անկախությանը։ Ես սեփական բարոյական պարտավորություններ ունեմ․ քանի դեռ մենք կարող ենք դիմանալ, քանի դեռ մեր կենսական կամ գոյաբանական շահերը սպառնալիքի տակ չեն հայտնվել, մենք ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ չենք սահմանի»,- ասել է Վուչիչը։

Սերբիայի առաջնորդը նշել է, թե բոլորն սպասում էին, որ ապրիի 3-ին կայացած ընտրություններից անմիջապես հետո պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանի դեմ, բայց դա տեղի չունեցավ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը
Հաջորդ հոդվածը«Ռեալը» թույլատրել է Բենզեմային մեկնել Քաթար