‘Վուրալ. Թուրքիայի իշխանությունները մտադիր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը’

790

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին, թուրքական խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի ազգայնական շարժման պատգամավոր Օկտայ Վուրալը, քննադատելով ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլու Հայաստան կատարած այցը: Այս մասին է հաղորդում թուրքական «Anadolu» պարբերականը:

Վուրալը վստահություն է հայտել, թե իշխող կուսակցության ներկայացուցիչները պատրաստվում են ինչպես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ 200 հազար հայերի վերադարձնել իրենց հողերը: Նա նաև իր վերաբերմունքն է արտահայտել Դավութօղլու այն հայտարարության կապակցությամբ, որ «հայերի տեղահանում անցյալ դարի սկզբին» տեղի է ունեցել բացառապես անվտանգության նկատառումներով, և էթնիկ բնույթի ոչ մի պատճառ չի եղել: «Փոխանակ բացատրելու, թե տեղահանման այդ փաստին ինչպես է վերաբերվում թուրք ազգը, Դավութօղլուն այն բնութագրում է որպես «անմարդկային ակտ»: Ցեղասպանության վերաբերյալ իր ակնարկով Դավութօղլուն ծախում է թուրք ազգի անցյալը: Պարզ է, որ Արդարության և զարգացման կուսակցությունը մտադիր է ճանաչել ցեղասպանությունը: Այո, ձեր խոսքերից պարզ է դառնում, որ Թուրքիան արդեն հրաժարվել է պաշտպանությունից և փնտրում է հանձնվելու առիթներ»,-հայտարարել է Վուրալը թուրք նախարարին:

 

Նախորդ հոդվածը‘Նկարիչների միությունում նախագահ են ընտրում’
Հաջորդ հոդվածը‘Շավարշ Քոչարյանն Իրանում քաղաքական ու տնտեսական քննարկումներ է ունեցել’