Վտանգավոր զվարճանք․ Իսպանիայում զոհվել է ցլերի ավանդական վազքի մի մասնակից

999

Միջին տարիքի տղամարդը գլխի ծանր և ազդրի արյունատար անոթի վնասվածքներ է ստացել Իսպանիայի արելքում՝ Օնդա քաղաքում ավանդական ցլերի վազքի ժամանակ։ Նա մահացել է հիվանդանոցում։

Օնդայի քաղաքապետարանը որոշել է դադարեցնել ցլերի մասնակցությամբ բոլոր միջոցառումները, սակայն Ֆիրա-դե-Օնդան կշարունակվի՝ չնայած ողբերգական միջադեպին։

Սա առաջին միջադեպն է այն ժամանակվանից ի վեր, երբ Իսպանիայում անցյալ տարվա ամռանը կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ մտցված սահմանափակումներից հետո փառատոները կրկին թույլատրվել են։

Չնայած արգելքներին՝ Իսպանիայում բուռն կերպով քննարկվում է այն հարցը, թե արդյո՞ք արժի չեղարկել բոլոր փառատոները, որոնցում պարտադիր է ցլերի մասնակցությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԳրոհայինները Աֆղնաստանում կրակ են բացել հարսանիքում, որտեղ երաժշտություն է հնչել
Հաջորդ հոդվածըՄեսին «Բարսելոնա» վերադառնալու ցանկություն ունի